Նկարագրություն
Շտապեք ձեռք բերել աներևակայելի ցածր գնով 2 սենյականոց բնակարան Զեյթունում, Ռուբինյանց փողոցից 150 մետր ներս ընկած հատվածում։ Բնակարանը գտնվում է 5 հարկանի շենքի 3-րդ հարկում և ունի 51 քմ մակերես։ Սենյակներն առանձին մուտքերով են և բաց տնտեսական պատշգամբով։ Բնակարանը գտնվում է շենքի մեջտեղի հատվածում, ինչը ապահովում է ջերմություն և հարմարավետություն։ Ներկայումս բնակարանը տրված է երկարաժամկետ վարձակալության, սակայն նոր սեփականատիրոջ ցանկությամբ պայմանները կարող են փոփոխվել կամ բնակարանը կազատվի պայմանավորված ժամկետում։ Արժեքը ընդամենը $61,000։