Օգտագործման Պայմաններ
Սույն փաստաթուղթը սահմանում է Shtap.am-ի օգտագործման պայմանները և կանոնները։ Այն պարտադիր է այն պահից, երբ օգտատերը սկսում է օգտագործել Shtap.am-ը։
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Օգտատիրոջ իրավունքներն ու պարտականությունները
- Գրանցված օգտատերերը կարող են կայքում հրապարակել տեղեկատվություն հայտարարությունների ձևաչափով համապատասխան կատեգորիաներում։
- Օգտատերերը, անկախ գրանցված լինել/չլինելու հանգամանքից, կարող է որոնել և դիտել հայտարարություններ Shtap.am-ում, ինչպես նաև իրականացնել կայքում հասանելի այլ գործողություններ։
- Օգտատերը հայտարարությունը տեղադրելիս` կրում է վերջինիս բովանդակության ամբողջ պատասխանատվությունը: Կայքն իրավունք է վերապահում չհրապարակել կամ իր կողմից հեռացնել անպատշաճ բովանդակություն պարունակող հայտարարություն(ներ)ը:
- Օգտատերը հավաստիացնում է, որ Shtap.am-ը օգտագործելիս չի խախտում երրորդ անձանց մտավոր սեփականության և այլ իրավունքները։
- Օգտատերը պարտավոր է գործել բարեխղճորեն, պահպանել գործող օրենսդրությունը, Shtap.am-ի կանոնները և պայմանները։
- Օգտատերը պարտավոր է Shtap.am-ին տրամադրել ամբողջական, հավաստի, արդի և գործող օրենսդրությանը չհակասող տվյալներ։ Եթե օգտատերը կայքում տեղադրում է հայտարարություն՝ տրամադրելով կեղծ կոնտակտային տվյալներ կամ ներկայանում է որպես մեկ այլ անձ, ապա մենք իրավասու ենք փոխանցել օգտատիրոջ տվյալները տուժող երրորդ կողմին, նրանց գործակալներին կամ իրավապահ մարմիններին:
- Օգտվելով Shtap.am-ի ծառայություններից, օգտատերը ընդունում է, որ բացառապես ինքն է պատասխանատու իր հայտարարության բովանդակության համար և ունի բոլոր անհրաժեշտ իրավունքները, լիցենզիաները, թույլտվությունները գովազդում պարունակվող ամբողջ տեղեկատվության նկատմամբ, ներառյալ՝ առանց սահմանափակման, բոլոր արտոնագրերը, ապրանքանիշերը, առևտրային գաղտնիքները, հեղինակային իրավունքները, կամ այդ տեղեկատվությունը օգտագործելու համար ունեք գովազդում նշված բոլոր անհատների և ընկերությունների համապատասխան գրավոր համաձայնությունը, լիցենզիան կամ թույլտվությունը:
- Օգտատերը իրավունք ունի միակողմանիորեն դադարեցնել իր գրանցումը կայքում՝ առանց Shtap.am-ին նախնական ծանուցման և առանց բացատրության:
Արգելված գործողություններ
Shtap.am-ի և այլ օգտատերերի հետ փոխգործակցության ժամանակ, ինչպես նաև Shtap.am-ի օգտագործման ընթացքում օգտատիրոջը արգելվում է՝
- Ձեռնարկել գործողություններ, որոնք ուղղված են կայքի բնականոն աշխատանքը խափանելուն կամ տեխնիկական սահմանափակումները շրջանցելուն։
- Վերբեռնել և օգտագործել վնասակար ծրագրեր Shtap.am-ում, օգտագործել ավտոմատ գործիքներ կայում գրանցվելու համար։
- Օգտագործել այլ օգտատերերի կողմից տրամադրած տեղեկատվությունը օգտատիրոջ հետ գործարք կնքելուց բացի որևէ այլ նպատակով:
- Պատճենել, վերարտադրել, տարածել, հրապարակել, պահել էլեկտրոնային եղանակով, փոխանցել կամ որևէ կերպ առևտրային կամ այլ նպատակներով օգուտ քաղել Shtap.am-ում տեղադրված ցանկացած բովանդակությունից կամ տեղեկատվությունից:
- Ցանկացած կերպ մոլորության մեջ գցել այլ օգտատերերին կամ Shtap.am-ին, ներկայանալ որպես այլ անձ կամ նրա ներկայացուցիչ՝ առանց համապատասխան իրավասության, այդ թվում՝ ներկայանալ որպես Shtap.am, ինչպես նաև կիրառել անօրինական ներկայացուցչության այլ ձևեր և միջոցներ։
Shtap.am -ի իրավունքներն ու պարտականությունները
- am-ը չի հանդիսանում օգտատերերի միջև գործարքների մասնակից, գնորդ, վաճառող, գործատու, միջնորդ, գործակալ, ներկայացուցիչ, շահառու կամ որևէ այլ շահագրգիռ կողմ։
- am-ում հրապարակված բոլոր տեղեկությունները և նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով և պատկանում են Shtap.am կայքին կամ որպես տեղեկատվության տեղադրող նշված կողմին:
- am-ը կարող է պարբերաբար իր ծառայություններից օգտվելու սահմանափակումներ մտցնել, մասնավորապես՝ տեղեկատվության վավերականության առավելագույն տևողության և չափերի սահմանափակումների առնչությամբ:
- am-ը ցանկացած պահի կարող է առանց նախնական ծանուցման փոխել կայքի ցանկացած գործառույթ կամ հնարավորություն ու բովանդակություն՝ առանց որևէ պատասխանատվություն կրելու նման փոփոխությունների համար:
- am-ը իրավասու է սահմանափակել օգտատիրոջ ակտիվ գովազդների քանակը և սահմանափակել կամ արգելափակել Shtap.am-ի ցանկացած օգտատիրոջ ցանկացած գործողություն:
- am-ը իրավունք ունի մերժել օգտատիրոջ մուտքը կայք, եթե օգտատերը խախտում է սույն պայմանագրի պայմանները: Shtap.am-ն իրեն իրավունք է վերապահում առանց որևէ նախնական ծանուցման և իր հայեցողությամբ ցանկացած պահի ջնջել կամ անջատել օգտատիրոջ հաշիվը և հեռացնել օգտատիրոջ կողմից տեղադրված բոլոր հայտարարությունները՝ առանց պատասխանատվություն կրելու իր գործողությունների համար օգտատիրոջ և երրորդ անձանց նկատմամբ:
- am-ը ցանկացած պահի կարող է պահանջել օգտատիրոջից տվյալներ, փաստաթղթեր կամ փաստաթղթերի պատճեններ՝ օգտատիրոջ գրանցումը, իրավասությունները հաստատելու կամ կայքում նրա կողմից նշված տեղեկատվությունը ստուգելու համար, որոնց չտրամադրումը օգտատիրոջ կողմից կգնահատվի որպես կեղծ տեղեկատվություն տրամադրում։ Եթե կայքին տրամադրված փաստաթղթերում նշված օգտատիրոջ տվյալները չեն համընկնում գրանցման կամ հայտարարության մեջ նշված տվյալներին, ապա Shtap.am-ը կարող է մերժել օգտատիրոջ մուտքը կայք՝ նախնական ծանուցմամբ կամ առանց դրա:
- am-ը գործադրում է բոլոր ողջամիտ ջանքերը սույն Համաձայնագրով նախատեսված իր պարտավորությունները կատարելու, այդ թվում ծառայությունների բնականոն աշխատանքը և երրորդ կողմ հանդիսացող օգտվողների անձնական տվյալները պաշտպանելու համար, եթե միայն հակառակը չի պահանջվում օրենքով:
- am-ը չի կարող վերահսկել օգտատերերի կողմից տեղադրված հայտարարություններում առկա տեղեկատվության ճշգրտությունը և հետևաբար պատասխանատվություն չի կրում գործարքի կամ կողմերից որևէ մեկի ոչ պատշաճ վարքագծի հետևանքով պատճառված վնասների համար:
- am-ը պատասխանատվություն չի կրում օգտատերերի վարքագծի կամ նրանց հայտարարություններում առաջարկվող ապրանքների/ծառայությունների համար: Օգտատերերի միջև բոլոր վեճերն ու հակասությունները պետք է լուծվեն օգտատերերի կողմից առանց Shtap.am-ի ներգրավման:
Shtap.am-ը պատասխանատվություն չի կրում՝
- Կայքի ժամանակավոր խափանումների և ընդհատումների, ինչպես նաև դրանց պատճառով առաջացած տեղեկատվության կորստի համար։
- Ցանկացած տեսակի վնասների համար, որոնք օգտատիրոջ մոտ առաջացել են Shtap.am-ի կամ դրա առանձին բաժինների/գործառույթների օգտագործման հետևանքով։
- am-ի օգտատերերի անօրինական և անբարեխիղճ գործողությունների համար, օգտատերերի վարքագծի կամ նրանց հայտարարություններում առաջարկվող ապրանքների/ծառայությունների համար: Օգտատերերի միջև բոլոր վեճերն ու հակասությունները պետք է լուծվեն օգտատերերի կողմից առանց Shtap.am-ի ներգրավման:
- Օգտատերերի կողմից գործարքների ոչ պատշաճ կատարման համար։
- Հետևանքների համար, որոնք առաջացել են այն պատճառով, որ օգտատերը տրամադրել է իր՝ am-ի պրոֆիլի հասանելիությունը երրորդ անձանց։
- Գործարքի կնքման համար, մինչդեռ օգտատերը լիովին պատասխանատու է իր գործողությունների համար: Միայն մեր կայքում տեղեկատվության տեղադրման փաստի հիման վրա օգտագործողը չպետք է ենթադրի, որ որևէ ապրանքի կամ ծառայությունների վաճառքն ու գնումը վավեր և օրինական են:
Պայմանների ընդունումը եվ փոփոխությունները
Սույն պայմանագիրը ուժի մեջ է մտնում օգտատիրոջ՝ Shtap.am-ից օգտվելու կամ գրանցված օգտատեր դառնալու պահից:
Կայքի հետ ցանկացած ձևաչափով փոխգործակցությունը (ներառյալ տեղեկատվության դիտումը) հաստատում է օգտատիրոջ համաձայնությունը սույն համաձայնագրին։
Shtap.am-ը անհրաժեշտության դեպքում թարմացնում է սույն համաձայնագիրը։ Համաձայնագրի նոր խմբագրությունը ուժի մեջ է մտնում այն հրապարակելու պահից, եթե Shtap.am-ը այլ ժամկետ չի նշել հրապարակման պահին։
Shtap.am-ը օգտագործելը սույն համաձայնագրում փոփոխություններից հետո հաստատում է օգտատիրոջ համաձայնությունը կատարված փոփոխություններին։ Եթե օգտատերը համաձայն չէ սույն պայմանագրի պայմաններին, նա պետք է դադարեցնի կայքից և նրա ծառայություններից օգտվելը:
Այս կայքի շարունակական օգտագործումը նշանակում է, որ օգտվողը համաձայն է սույն պայմանագրի պայմաններին: