Նկարագրություն
Վաճառվում է 2 հարկանի առանձնատուն Աջափնյակում, Խորեն Խաչատրյան փողոցում, ընդամենը 160,000$ սակարկելի գնով: Տունը ունի 174 քմ մակերես, 7 մեծ ննջասենյակ, 2 սանհանգույց, 2 մեծ հյուրասենյակ և 40 քմ բակ՝ 1 տեղանոց ավտոտնակով: Երկրորդ հարկի սենյակները մանրահատակված են դուբից և հաճարից, պատուհանագոգերը մարմարից են: Տունը հագեցած է նոր օդորակիչներով և ձմռանը տաք է պատերի շնորհիվ: Կոմունալ ծախսերը շատ քիչ են: Վաճառվում է մասնակի գույքի և տեխնիկայի հետ: