Նկարագրություն
Վաճառվում է 1777 քմ հողատարածք Ձորաղբյուրում՝ գլխավոր փողոցից քիչ հեռու, կանաչապատ և բարեկարգ միջավայրում։ Հողատարածքը նախատեսված է արտադրական գործունեության համար և ներկայումս օգտագործվում է որպես չրանոց։ Տարածքում առկա է եռահարկ կառույց՝ յուրաքանչյուր հարկը՝ 360 քմ, ինչպես նաև նկուղային հատված։ Կառուցվածքում առկա է վերելակ, 60 քմ սառնարան, 160 կՎտ եռաֆազ հոսանք, կենտրոնացված կոյուղի, մշտական ջրամատակարարում, ինտերնետ և անվտանգության համակարգ։ Հարմար է ինչպես արտադրական, այնպես էլ պահեստային նպատակներով անմիջապես շահագործման համար։