Նկարագրություն
Ձեզ ենք ներկայացնում բացառիկ առաջարկ Ձորաղբյուրում: Վաճառվում է 2 հարկանի տուն ընդամենը 60,000$-ով: Տունը գտնվում է ասֆալտապատ ճանապարհի վրա և ապահովված է ինտերնետ կապով: Հողատարածքը կազմում է 500քմ, իսկ տան մակերեսը՝ 140քմ: Առկա են բոլոր անհրաժեշտ կոմունալ հարմարությունները՝ լույս, ոռոգման ջուր, տաք և սառը ջուր, ինչպես նաև գազի մագիստրալը գտնվում է 10 մետր հեռավորության վրա: Տունը ունի մեծ զալ և ամառային խոհանոց առաջին հարկում, իսկ երկրորդ հարկում՝ նոր վերանորոգված հյուրասենյակ, խոհանոց, 2 ննջասենյակ և բաղնիք-զուգարան: Բակը բարեկարգված է, տեղադրված են եվրոպատուհաններ, տանիքը թիթեղ է, որը կարող է ծառայել որպես մանսարդ: Տունը գրանցված է որպես բնակելի տուն և ունի հասցե: