Նկարագրություն
Բացիր դուռը քո նոր կյանքի առաջ՝ Հրազդանի սրտում: Այս գեղեցիկ բնակարանը համադրում է հարմարավետությունն ու ժամանակակից լուծումները՝ ստեղծելով իսկական տան ջերմություն։ Գտնվում է Ք. Հրազդան, Կենտրոն թաղամասում, 5-րդ շենքում: 9 հարկանի շենքի 3-րդ հարկում գտնվող այս բնակարանը ունի 2 սենյակ, ձևափոխված 3-ի, ընդհանուր մակերեսը՝ 65.05 ք/մ: Բնակարանը կապիտալ վերանորոգված է՝ նոր տեխնիկայով ու ճաշակով ընտրված դիզայնով, վաճառվում է ամբողջ գույքով և տեխնիկայով: Գազ, ջուր, լույս՝ մշտական, ջեռուցման համակարգ՝ Baxi: Քայլելով կհասնեք խանութների, դպրոցների, մանկապարտեզի ու տրանսպորտի կանգառների՝ ամեն ինչ ձեր կողքին է։