Նկարագրություն
Բագրևանդից դեպի Ձորաղբյուր տանող ճանապարհին առաջարկվում է 1000մ2 տնամերձ հողատարածք, որը գտնվում է «Կիզա» համալիրի հարևանությամբ: Հողատարածքը բաժանված է 2 առանձին սեփականաշնորհման վկայականներով՝ 500մ2+500մ2: Ճակատային լայնությունը 25մ է, իսկ խորությունը՝ 40մ: Տեղակայված է գլխավոր փողոցից 2-րդ շարքում, երկրորդական փողոցի վրա 1-ին գծում: Բոլոր կոմունիկացիաները առկա են, ինչը հարմարավետություն է ապահովում: Հարմար է բնակարանային կամ այլ կառուցապատման համար: