Նկարագրություն
Բազմաֆունկցիոնալ գույք Թբիլիսյան խճուղիում՝ Արաբկիրում: Վարձակալության է տրվում էլիտար նորակառույց I LIKE IT բիզնես կենտրոնը՝ 1320 քմ տարածքով: Շենքը բաղկացած է 4 հարմարավետ հարկերից, վերանորոգված գերժամանակակից բարձրակարգ նյութերով: Յուրաքանչյուր հարկն ապահովված է առանձին սանհանգույցներով և 5-աստղանի հյուրանոցներին հարիր հովացման-տաքացման համակարգերով: Տեղադրված է անվտանգության տեսահսկման համակարգ՝ 24/7 ռեժիմով: Հարմար է գրասենյակային գործունեության, կլինիկաների, ուսումնական կենտրոնների և IT ընկերությունների համար: