Նկարագրություն
Վաճառվում է 2 սենյականոց բնակարան Մարիա Յակոբսեն փողոցում՝ Հյուսիսային Ճառագայթ թաղամասի նորակառույց շենքերից մեկում։ Բնակարանը գտնվում է 17 հարկանի շենքի 3-րդ հարկում՝ 70 քմ մակերեսով։ Հատակը և պատերը հարթեցված են, միջսենյակային բաժանումները կատարված են, հոսանքալարերը քաշված են, տեղադրված են վիտրաժային պատուհաններ և երկաթյա դուռ։ Բնակարանը գտնվում է Հաղթանակ զբոսայգու հարևանությամբ և ունի մեկ բաց պատշգամբ՝ տեսարանով դեպի բակ։ Շենքում առկա է ստորգետնյա ավտոկայանատեղի։