Նկարագրություն
Վաճառվում է 3 սենյականոց բնակարան Զորավար Անդրանիկի փողոցում, Մալաթիա Սեբաստիա թաղամասում։ Բնակարանը գտնվում է 14 հարկանի շենքի 12-րդ հարկում։ Շինության տիպը պանելային է, մակերեսը՝ 87քմ։ Բնակարանը արևկող է և մաքուր վիճակում է։ Սանհանգույցը և խոհանոցը կապիտալ վերանորոգված են, առկա են լողախցիկ և ջակուզի։ Տեղադրված են եվրոպատուհաններ և բաքսի համակարգ։ Բնակարանն ունի բաց և փակ պատշգամբներ։ Ցանկության դեպքում կվաճառվի կահույքով և տեխնիկայով։ Շենքը գտնվում է կանգառին, դպրոցին և մանկապարտեզին մոտ։ Գինը՝ 90,000$ (սակարկելի)։