Նկարագրություն
Վաճառվում է 5 սենյականոց դիզայներական ոճով վերանորոգված բնակարան Քանաքեռ-Զեյթունում, Կարապետ Ուլնեցու փողոցում: Բնակարանը տեղակայված է 16 հարկանի նորակառույց շենքի 10-րդ հարկում և ունի 150քմ մակերես: Այն բաղկացած է 4 ննջասենյակից, հյուրասենյակից, խոհանոցից, 2 սանհանգույցից և 3 բաց պատշգամբից: Շենքում տեղադրված է բարձրակարգ վերելակ, և առկա են ավտոկայանատեղիներ, որոնք ներառված են բնակարանի արժեքի մեջ: Բնակարանը ունի ժամանակակից դիզայն, լուսավոր սենյակներ, փայտյա հատակ, մեծ պատուհաններ, նորաոճ կահույք, սպիտակ պատեր, բազմոց, սեղան ու աթոռներ, ինչպես նաև խոհանոցային տեխնիկա: