Նկարագրություն
Վերին Պտղնիում վաճառվում է 2 հարկանի պարսպապատ ամառանոց՝ 267մ2 մակերեսով, 1216մ2 հողատարածքով: Տունն ունի մեծ այգի պտղատու ծառերով և փակ ավտոտնակ: Ներքին տարածքում կա նկուղ, 1-ին հարկում՝ հյուրասենյակ, խոհանոց և 2 ննջարան, իսկ 2-րդ հարկում՝ հյուրասենյակ և 2 ննջարան: Տունը վերանորոգման կարիք ունի, 2-րդ հարկի աշխատանքները անավարտ են: Կա ջուր, էլեկտրականություն և գազի հնարավորություն: Պատշգամբից բացվում է գեղեցիկ տեսարան: Այս ամառանոցը հարմար է թե որպես բնակելի տուն, թե որպես հյուրատուն դարձնելու համար: