Նկարագրություն
Վաճառվում է գեղեցիկ և լուսավոր երկհարկանի առանձնատուն Զովունիում՝ համայնքապետարանի հարևանությամբ։ Տունը ունի 250 քմ հողատարածք և 110 քմ բնակելի մակերես։ Առանձնատունը ներառում է 3 հարմարավետ ննջասենյակ, 2 սանհանգույց, մեծ հյուրասենյակ, բաց խոհանոց և պահեստային սենյակ։ Բակում կա կայանատեղի 2 ավտոմեքենայի համար, մանղալ և տաղավար։ Տունը հագեցած է արևային համակարգով, հովացուցիչ և ջեռուցման համակարգով, ինչպես նաև լրացուցիչ ջրի տարրայով։ Հնարավոր է նաև որոշ կահույքի վաճառք։