Նկարագրություն
Վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ գեղեցիկ վերանորոգված և չբնակեցված, 95 քմ մակերեսով, որը գտնվում է քաղաքի ամենասրտում՝ Սայաթ-Նովա և Աբովյան հատվածում։ Բնակարանը քարե շենքում է, արևկող և ընդարձակ։ Բարձր առաստաղները, մեծ պատուհանները, լուսավորությունը և մինիմալիստական դիզայնը ապահովում են հարմարավետություն և ոճ։ Փայտյա հատակը և սպիտակ պատերը ստեղծում են մաքուր և ժամանակակից միջավայր։