Նկարագրություն
MG սուպերմարկետների ցանցը փնտրում է գույքագրողների: Եթե ունեք ոլորտում աշխատանքային փորձ և ցանկանում եք միանալ մեր թիմին, ապա դիմեք մեզ: Ձեր պարտականությունները կներառեն պահեստների և վաճառասրահների ապրանքանյութական արժեքների գույքագրումը և ապրանքների քանակական փաստացի առկայության ստուգումը: Աշխատավարձը կազմում է 220,000 դրամ, իսկ աշխատանքի սկիզբը՝ 08:00 (08:30):