Նկարագրություն
Վաճառվում է հարմարավետ 3 սենյականոց տուն Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ Գարեգին Նժդեհի փողոցում։ Տունը ունի 600 քմ հողատարածք և 140 քմ բնակելի տարածք։ Տունը գտնվում է ավարտված վիճակում և պահանջում է միայն կոսմետիկ վերանորոգում՝ ըստ ձեր նախասիրության։ Առաստաղի բարձրությունը 3 մետր է, ունի մանսարդային հարկ և եվրոլուսամուտներ։ Բոլոր կոմունալ հարմարությունները առկա են, ներառյալ ոռոգման ջուր։ Հողատարածքը թույլ է տալիս դեկորատիվ կամ բերքատու այգու, ինչպես նաև ավտոտնակի կառուցում։ Տունը գտնվում է հարմարավետ վայրում՝ մոտակայքում մանկապարտեզ, հիվանդանոց, Yerevan City սուպերմարկետ, «Աշտարակ–Երևան» ավտոբուսի կանգառ և հասարակական այգի։ Տնից-Երևան (15կվարտալ) հեռավորությունը 14 կմ է։ Փողոցը նոր ասֆալտապատ է, ընթանում են մայթերի բարեկարգման աշխատանքներ։ Գինը պայմանական՝ 60,000$։