Նկարագրություն
WEST YEREVAN HOUSE HOTEL-ը առաջարկում է ժամանակավոր և մշտական վարձակալությամբ սենյակներ ուսանողներին, աշխատող մարդկանց, ամուսնական զույգերին և ընտանիքներին: Հյուրատունը գտնվում է Աջափնյակ Սպորտի 23 հասցեում, Լենինգրադյան փողոցի 'Կարաս' սննդի կենտրոնի մոտ: Մենք ունենք սենյակներ սկսած 60,000 դրամից՝ 1-ից մինչև 10 անձի համար, ինչպես նաև օրավարձով՝ սկսած 4,000 դրամից: Տարածքը հսկվում է տեսախցիկներով, տեղադրված է դոմոֆոն, սենյակները տրվում են առանց կանխավճարի, կնքվում է օրինական պայմանագիր, կոմունալները ներառված են վարձավճարի մեջ, ապահովում ենք իդեալական մաքրություն: Տարածքն ունի 2 մեծ պատշգամբ և մեծ նստասրահ: Տրամադրում ենք WiFi (400մբ), անկողնային պարագաներ, խոհանոց՝ սպասքով (լվացքի փոշի, ամանի հեղուկ):