Նկարագրություն
Սիրելի բարեկամներ, ներկայացնում ենք Ձեզ հիանալի 3-սենյականոց բնակարան Սասունցի Դավիթ փողոցում, մոտակայքում Կայարանին: Բնակարանը գտնվում է 9-հարկանի շենքի 9-րդ հարկում և ունի 88.2 քմ ընդհանուր մակերես: Այն ներառում է ընդարձակ հյուրասենյակ, երկու ննջասենյակ, խոհանոց և առանձին սանհանգույց: Բաց պատշգամբից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Արարատ լեռը և քաղաքը: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, կահավորված և տեխնիկայով համալրված: Տաքացման համակարգ, օդորակիչ և դոմոֆոն: Շատ լավ տեղադրություն՝ մոտակայքում կանգառ և մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարան: