Նկարագրություն
Վահագնի թաղամասում վաճառվում է հիասքանչ առանձնատուն՝ 1.070.000 դոլարով: Այս առանձնատունը գտնվում է Երևանի ամենաանաղմուկ և էկոլոգիապես մաքուր հատվածում: Տունը հագեցած է բոլոր հարմարություններով և ունի հատակից առաստաղ ձգվող պանորամային պատուհաններ: Առանձնատունը բաղկացած է ընդարձակ լուսավոր հյուրասենյակից, խոհանոցից, 3 ննջասենյակից, զգեստասենյակից, 4 լոգասենյակից, 3 սանհանգույցից և բաց պատշգամբներից: 1-ին հարկը նախատեսված է հանգստի համար՝ ներառյալ շոգեբաղնիք, հանգստի սենյակ և լոգասենյակ: Տունը ունի ավտոկայանատեղի մի քանի մեքենայի համար: Վահագնի թաղամասում առկա են բոլոր պայմանները բարեկեցիկ կյանքի համար՝ շուրջօրյա անվտանգության ծառայություն, կանաչապատ տարածքներ, մաքուր և բարեկարգված փողոցներ, ինչպես նաև «Շանթ» արհեստական լճակը, «Արարատ Վելլի» ակումբը՝ լողավազանով, գոլֆի դաշտերով, թենիսի կորտերով և խաղահրապարակով: