Նկարագրություն
Գառնիում վաճառվում է բարձր շահավետությամբ այգի, որը իդեալական է բիզնեսի ներդրման համար։ Գտնվում է Գառնիի ամենապահանջված հատվածում՝ առաջին գիծ Երևան-Գառնի-Գեղարդ գլխավոր ճանապարհի վրա։ Շրջապատում կան ակտիվ զբոսաշրջային հյուրատներ և բնակելի տներ, ինչը ապահովում է բարձր երթևեկություն։ Հողամասի մակերեսը 3100 քմ է՝ ընդարձակ և հարթ։ Մուտքեր կան ինչպես մայրուղուց, այնպես էլ վերևի փողոցից, ինչը հարմար է ցանկացած կառուցապատման համար։ Այգին կանաչապատված է նորատունկ, խնամված ծառերով։ Հարմար է հյուրատան, ռեստորանի, սրճարանի, առևտրային տարածքի կամ առանձնատան կառուցման համար։ Տարածքը ունի բարձր հողային արժեք և գերազանց ներդրումային հեռանկար։