Նկարագրություն
Դավթաշեն Մելքումովի փողոցում վաճառվում է կապիտալ վերանորոգված առանձնատուն: Նորակառույց տունը կառուցվում է 320 քմ հողատարածքի վրա՝ 110 քմ մակերեսով: Տունը ներառում է 5 սենյակ և 3 սանհանգույց: Առաջին հարկում կա հյուրասենյակ, խոհանոց, ննջարան և սանհանգույց, իսկ երկրորդ հարկում՝ 3 ննջարան, 2 սանհանգույց և բաց պատշգամբ: Տունը պարսպապատ է, ունի 3-րդ հարկում տեռասա: Բակը՝ 250 քմ, ունի ավտոկայանատեղ, կանաչապատ տարածք և տաղավար: Շտապ վաճառք՝ 195,000 դոլար: