Նկարագրություն
Վաճառվում է կապիտալ վերանորոգված բնակարան Ամիրյան 7 շենքում, Վանաձորում, Գլորիա կարի ֆաբրիկայի հարևանությամբ։ Բնակարանը գտնվում է 9/8 հարկում և ունի արևային դիրք։ Շենքը վթարային չէ, տանիքը կապիտալ վերանորոգված է, վերելակը աշխատում է անխափան, իսկ ջուրը մշտական է։ Բնակարանը ջերմամեկուսացրած է, ունի Բաքսի համակարգ, որը ապահովում է տան լիարժեք ջերմությունը նվազագույն գազի ծախսով։ Վաճառվում է գույքի և տեխնիկայի հետ միասին, որոնց մեծ մասը գրեթե նոր են։ Շքամուտքում կա մեծ կլադովկա, առկա է քարե մեծ ավտոտնակ։ Հնարավոր է հիպոտեկով, տեղում սակարկելի։