Նկարագրություն
Լոռի 'Ձոր' հանգստի գոտին առաջարկում է իդեալական պայմաններ ընտանեկան և կոլեկտիվ հանգստի, դպրոցահասակների էքսկուրսիաների և տարբեր միջոցառումներ բնության գրկում անցկացնելու համար: Մեր հանգստի գոտում կարող եք օգտվել սննդի փաթեթներից, որոնք հարմար են դպրոցական և ուսանողական էքսկուրսիաներին: Տաղավարները նախատեսված են 15-ից 60 անձի համար և ունեն առանձին մանղալ, ճոճաթոռ, էլեկտրականություն և երեկոյան խարույկի հնարավորություն: Այստեղ կգտնեք սարի բարձրորակ խմելու ջրի աղբյուրներ, խաղադաշտ և գետի հանգստացնող ձայն: Բաց մի՛ թողեք կատարյալ հանգստի այս հնարավորությունը: