Նկարագրություն
MG Group-ը փնտրում է հոսքագծի մեխանիկ՝ միանալու մեր թիմին և աջակցելու տոմատի մածուկի արտադրությանը: Աշխատանքը ներառում է հաստոցի հավաքում և մասնատում, հոսքագծի պարբերական տեխզննում, սարքավորումների վաղաժամ մաշվելու պատճառների բացահայտում և դրանց վերացման միջոցառումների իրականացում, ինչպես նաև հոսքագծի անխափան աշխատանքի ապահովում՝ հումքի եփվելուց մինչև պիտակավորում: Աշխատավարձը՝ 300,000 դրամ: