Նկարագրություն
Ալաբյան փողոցում վաճառվում է շքեղ, բացարձակ նոր և չբնակեցված բնակարան հիանալի շենքում, որը շահագործման է հանձնվել 2024 թվականի սեպտեմբերին։ Բնակարանը գտնվում է 18 հարկանի էլեգանտ մոնոլիտ շենքի 5-րդ հարկում։ Ընդհանուր մակերեսը կազմում է 60 քմ։ Բնակարանը բաղկացած է 2 սենյակից, որոնց թվում է գեղեցիկ, լուսավոր սրահը, որը միացված է խոհանոցային գոտուն, հիանալի ննջասենյակ և սանհանգույց։ Սրահից և ննջասենյակից դուրս է գալիս ընդարձակ բաց պատշգամբ, որտեղ հաճելի է հանգստանալ, դիմավորել արևածագերը և վայելել սուրճի բաժակը։ Բնակարանում կա օդորակիչ և ջեռուցման համակարգ։ Նոր, ժամանակակից և բարձրորակ կահույք և տեխնիկա, որոնք ներառված են բնակարանի արժեքում։ Երկու սենյակներում կան կոնվեկտորներ։ Շենքում կա դոմոֆոն, ինչպես նաև 2 վերելակ։ Հիանալի տեղադրություն։ Մոտակայքում դպրոց, մանկապարտեզ, խանութներ, դեղատներ։ Մի րոպե քայլքով կանգառ, մոտակայքում գեղեցիկ այգի, Sas Food Court, ինչպես նաև Թումո կենտրոն/ Թումո այգի։