Նկարագրություն
Նորակառույց առանձնատուն Դավթաշենում՝ Մելքումով թաղամասում: Վաճառվում է նոր կառուցված և վերանորոգված տուն՝ 240քմ մակերեսով: Առանձնատունը չբնակեցված է և ունի տաքացվող հատակ, թերմոայլումինե պատուհաններ և մարմարե աստիճաններ: Տունը բաղկացած է 3 հարկից՝ 1-ին հարկում հյուրասենյակ, խոհանոց, սանհանգույց և ավտոտնակ, 2-րդ հարկում 3 ննջասենյակ, 2 սանհանգույց և 2 բաց պատշգամբ, իսկ 3-րդ հարկում բաց տերասսա՝ հիասքանչ տեսարանով դեպի Երևան, Արարատ և Արագած: Բակում առկա է կանաչ տարածք և տաղավար, ինչպես նաև կոյուղի, ջուր, հոսանք և գազ: