Նկարագրություն
Վաճառվում է նորաոճ բնակարան Արաբկիրում, մետրոյին մոտ, Հրաչյա Քոչար փողոցում: Բնակարանը գտնվում է 5 հարկանի շենքի 1-ին բարձր հարկում և ունի 3 սենյակ՝ 70 քմ ընդհանուր մակերեսով: Տան տակ կա նկուղ, վերանորոգված է և ապահովված ջեռուցման համակարգով ու օդորակիչով: Բնակարանը վաճառվում է մասնակի գույքով: Բակում առանձին քարե ավտոտնակ՝ 30,000$ հավելավճարով: Նորաոճ ինտերիեր, մեծ վարագույրներով պատուհաններ, գրաֆիկական նախշերով պաստառներ, փայտյա կահույք, հարմարավետ բազմոց, հեռուստացույց պատին, մանկական սենյակ և փայտյա դռներ: Գինը՝ 145,000$: