Նկարագրություն
Սիրելի բարեկամներ, ընկերներ և անծանոթ մարդիկ, ինձ հարկավոր է ձեր օգնությունն ու աջակցությունը։ Ես ունեմ առողջական լուրջ խնդիր՝ ցրված սկլերոզ ախտորոշմամբ։ Արդեն 3.5 տարի է, ինչ տնից դուրս գալ չեմ կարողանում, քանի որ ձախ ոտքս չեմ զգում։ Բացի այդ, ձեռքերս մասնակի թմրած են, և միայնակ իմ մասին հոգ տանել չեմ կարողանում։ Բժիշկները վիճակս բարելավելու համար 6-7 տարի տևողությամբ բուժում են առաջարկում, որի հնարավորությունը, ցավոք, չունեմ։ Խնդրում եմ, օգնեք ինձ հանուն փոքրիկիս։ Ձեր աղոթքները նույնպես կարևոր են։