Նկարագրություն
Քամալյան ամառային դպրոցը հրավիրում է Ձեր երեխաներին մասնակցելու ամառային արձակուրդների հետաքրքիր և օգտակար ծրագրերին: Մեր դպրոցում երեխաները կկարողանան կատարել ամառային հանձնարարությունները, մասնակցել մայրենիի, մաթեմատիկայի, անգլերենի և ռուսերենի անհատական և խմբակային պարապմունքներին, ինչպես նաև ընթերցանության դասերին: Մենք կազմակերպում ենք հետաքրքրաշարժ էքսկուրսիաներ և ճանաչողական արշավներ, հանդիպումներ նշանավոր մարդկանց հետ, խմբային ինտելեկտուալ խաղեր, նկարչություն, երգ, պար, բանավեճեր և էթիկայի կանոնների ծանոթացում: Բացի այդ, երեխաները կարող են մասնակցել բակային և ժամանցային խաղերին, ինչպես նաև սպորտային միջոցառումներին: Միացեք մեզ Ավան, Իսահակյան 3/1 հասցեում և ապահովեք Ձեր երեխայի ամառային արձակուրդների արդյունավետ և հետաքրքիր անցկացումը: