Նկարագրություն
Վաճառվում է հիանալի սեփական տուն Վայոց Ձորի մարզի Արտաբույնք գյուղում: Տունը ունի 126.4 քմ բնակելի տարածք և 5.5 քմ սանհանգույց: Բացի այդ, առկա է 6.2 քմ մառան, 45.6 քմ պահեստ և 10.4 քմ թոնրատուն: Հողատարածքը կազմում է 1930 քմ, որտեղ աճում են պտղատու ծառեր՝ խնձորենի, տանձենի, ընկուզենի, բալենի, թթենի և խաղողի վազ: Տունը ապահովված է մշտական խմելու և ոռոգման ջրով: Պատշգամբից բացվում է հիասքանչ տեսարան դեպի լեռներ, իսկ ետնամասից տեսանելի է Սմբատաբերդը: Տունը մոտ է Զորաց եկեղեցուն և Ցաղաց քարին: Գինը՝ 9,000,000 դրամ, հնարավոր է նաև վաճառք սերտիֆիկատով: