Նկարագրություն
Շքեղ 3 հարկանի քարե առանձնատուն Աջափնյակում՝ բարձրորակ եվրովերանորոգմամբ և մեծ բնակելի տարածքով: Տունը վաճառվում է ամբողջ գույքով և տեխնիկայով, կառուցված է 280 քմ հողատարածքի վրա: Առաստաղների բարձրությունը՝ 3 մետր, ստեղծում է հիասքանչ լուսավոր և ընդարձակ միջավայր: Առաջին հարկում՝ ընդարձակ հյուրասենյակ, ժամանակակից խոհանոց, մեկ ննջասենյակ և 2 սանհանգույց: Երկրորդ հարկում՝ 3 ննջասենյակ, սեփական սանհանգույցով և զգեստապահարանով, առանձին լվացքատուն և լրացուցիչ սանհանգույց: Երրորդ հարկում՝ հիասքանչ բաց տեռասա: Տունը իդեալական է մեծ ընտանիքի համար, գտնվում է հանգիստ, բայց կենտրոնին մոտ վայրում՝ Աջափնյակի ամենապահանջված թաղամասերից մեկում.