Նկարագրություն
Շտապ վաճառվում է 2 հարկանի քարե առանձնատուն Եղվարդի սկզբնամասում։ Տունը կառուցվել է 2015 թվականին՝ 2 շարք քարով և մոնոլիտով, թիթեղյա տանիքով։ Առաջին հարկում առկա է 2 սանհանգույց ջակուզիով, մեծ խոհանոց և 3 սենյակ՝ գռանիտ հատակով։ Երկրորդ հարկում՝ լամինատ հատակ, 3 սենյակ, 1 սանհանգույց և մեծ պատշգամբ։ Տունը ունի եվրո դուռ և պատուհաններ՝ ճաղավանդակներով, բաքսի համակարգով։ Տարածքը ամբողջությամբ պարսպատված է և ունի խորովածանոց, առանձին շինություն և մեծ պտղատու այգի։ Գինը՝ 136000$ սակարկելի, հնարավոր է մաս-մաս վճարում։