Նկարագրություն
Շտապ վաճառվում է հիասքանչ առանձնատուն Ձորաղբյուր գյուղի կենտրոնական հատվածում՝ 1000 մ² հողատարածքով և 224 մ² բնակելի շինությամբ։ Տունը ունի բարեկարգ բակ, պտղատու այգի և հարմարավետ մուտք։ Առաջին հարկում կան նախասրահ, ընդարձակ խոհանոց, հյուրասենյակ, երեք ննջասենյակ և սանհանգույց։ Վերին հարկում՝ հյուրասենյակ, երկու լրացուցիչ սենյակ, սանհանգույց և բաց պատշգամբ։ Առանձնատունը ապահովված է բոլոր կոմունիկացիաներով՝ գազ, ջուր, էլեկտրաէներգիա, կոյուղի։ Ճանապարհները ամբողջությամբ ասֆալտապատ են։ Տունը գտնվում է հարմար վայրում՝ մոտ դպրոցին, մանկապարտեզին և անհրաժեշտ կառույցներին։ Վաճառքի գինը՝ 85,000$։