Նկարագրություն
Շտապ վաճառվում է 3 սենյականոց բնակարան Մեծամորում: Բնակարանը 85 քմ է, գտնվում է 4/9 հարկում և ունի 2 բաց պատշգամբ: Կապիտալ վերանորոգված է և չբնակեցված: Առկա է մշտական տաք և սառը ջուր, գազ և էլեկտրականություն: Վերելակը նոր սերնդի է: Տեղադրված է նոր ARISTON ջեռուցման համակարգ՝ երկու տարվա երաշխիքով: Վերանորոգումն իրականացված է բարձրորակ և թանկարժեք շինանյութերով: Բնակարանը ունի մուտքի դուռ, ներքին դռներ, սալիկապատ հատակ, նորոգված միջանցք և պատուհաններ: