Նկարագրություն
Շտապ երկարաժամկետ վարձակալություն՝ էլիտար 3 սենյականոց բնակարան Արաբկիրում։ Բնակարանը գտնվում է Մարշալ Բաղրամյան փողոցում, Երևանի ամենաբարձրակարգ և պահանջված թաղամասերից մեկում։ Նորակառույց 17-հարկանի շենքի 8-րդ հարկում, 120 քմ մակերեսով, կապիտալ վերանորոգված և ամբողջությամբ կահավորված։ Հարմար է միայն երկարաժամկետ վարձակալության համար։ Շենքն ունի վերելակ, անվտանգության համակարգ և մուտքի հսկողություն։ Գերազանց տեղադրություն՝ մոտ է մետրոյին, դեսպանատներին, համալսարաններին և բիզնես կենտրոններին։ Հիանալի տարբերակ է դեսպանատների աշխատակիցների, բարձր դասի մասնագետների և ընտանիքների համար։