Նկարագրություն
Սկսեք ձեր հաշվապահական կարիերան մեր կենտրոնում: Մեր դասընթացները վարում են Ֆինանսների նախարարության կողմից որակավորված մասնագետները, ովքեր ունեն խոշոր հարկ վճարողների հաշվապահության վարման մեծ փորձ: Դասընթացը ներառում է հաշվապահության բոլոր հիմնական թեմաները՝ հաշվեկշիռ, դեբետ և կրեդիտ, եկամուտ և ծախս, հարկային օրենսդրություն և շատ ավելին: Ավարտելով դասընթացը, դուք կստանաք ավարտական վկայական և աշխատանքի հնարավորություն: Մեր դասընթացները հասանելի են մատչելի գնով՝ 50,000 դրամ/ամիս: