Նկարագրություն
Փարպի գյուղում վաճառվում է տնամերձ հողատարածք՝ 1631 մ² մակերեսով, որը հարմար է թե մշտական բնակության, թե ամառանոց կառուցելու համար։ Հողամասը գտնվում է գեղեցիկ և հանգիստ վայրում՝ պտղատու ծառերով (շուրջ 120 հատ)։ Կոմունիկացիաները՝ լույս, ջուր, գազ, անմիջապես հողամասի կողքին են։ Հնարավոր է նաև մասնակի վաճառք՝ 815 մ²։ Հարմար մուտք ավտոմեքենայով ամբողջ տարվա ընթացքում։ Փաստաթղթերը՝ կարգին։