Նկարագրություն
Շտապ վաճառվում է 2 հարկանի քարե առանձնատուն Աջափնյակում, Մելքումով փողոցում: Տունը գտնվում է քաղաքի հարմարավետ և հանգիստ հատվածում՝ մոտ հիմնական ճանապարհներին և հասարակական տրանսպորտին: Շինության մակերեսը 300 քմ է, իսկ հողատարածքը՝ 400 քմ: Կառույցը երկհարկանի է, ամբողջությամբ քարե և ամուր: Տունը ունի 8 ընդարձակ սենյակ, 3-ից ավելի սանհանգույց և մեծ ավտոտնակ՝ նախատեսված 3 և ավել ավտոմեքենայի համար: Վաճառվում է ամբողջությամբ կահավորված և տեխնիկայով համալրված: Տեղադրված է ջեռուցման համակարգ, իսկ սենյակները լայն են և լուսավոր: Հնարավոր է նաև փոխանակման տարբերակ՝ ավտոմեքենա + հավելավճար: