Նկարագրություն
Նորք Մարաշում՝ Արմենակ Արմենակյան փողոցում, վաճառվում է 3 հարկանի շքեղ և յուրահատուկ առանձնատուն: Շինության մակերեսը կազմում է 550 քմ, իսկ հողատարածքի մակերեսը՝ 1000 քմ: Առանձնատունը կապիտալ նորոգված է, ունի յուրահատուկ դիզայն և ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Տունը համալրված է նորաոճ և ինքնատիպ պարագաներով, բաղկացած է հյուրասենյակ, 4 սանհանգույց, խոհանոց, 3 բաց պատշգամբ, 5 ննջասենյակ և լվացքատուն: Ներքնահարկում կա մեծ սրահ բիլիարդի և թեննիսի սեղաններով: Տարածքը պարսպապատ է, ունի գեղեցիկ, կանաչապատ բակ՝ լողավազանով և ամառային խոհանոցով: Բակում կան տարբեր տեսակի պտղատու և դեկորատիվ ծառեր: