Նկարագրություն
Վաճառվում է 3֊ը 4 դարձրած արևոտ և լուսավոր բնակարան Վանաձորում՝ Ամիրյան 7 հասցեում, Էմտես թաղամասում։ Բնակարանը գտնվում է 9 հարկանի շենքի 8-րդ հարկում և վաճառվում է տեխնիկայով և գույքով, որոնց մեծ մասը գրեթե նոր է։ Տան դրսի պատերը ջերմամեկուսացված են, առկա է մշտական տաք և սառը ջուր, ջեռուցման համակարգ, վերելակը անխափան աշխատում է, իսկ տանիքը վերանորոգված է։ Տունը շքամուտքում ունի մառան, ինչպես նաև քարե ավտոտնակ, որը ներառված է գնի մեջ։ Գինը 48000 $ է, սակայն հնարավոր է զեղչ իրական գնորդի համար։