Նկարագրություն
Վաճառվում է 4 սենյականոց բնակարան Գուսան Շերամի փողոցում, Երևան։ Բնակարանը գտնվում է 9-հարկանի շենքի 4-րդ հարկում և ունի 100 քմ մակերես։ Առկա են մի քանի արևկող պատշգամբներ՝ բաց տեսարանով։ Բնակարանը հին վերանորոգված է, սակայն մաքուր և բնակելի վիճակում։ Վաճառվում է գույքի և տեխնիկայի հետ միասին, ներառյալ կահույք, խոհանոցային տեխնիկա և պահարաններ։ Գինը շուկայականից էականորեն ցածր է, ինչը լավ հնարավորություն է շահավետ ներդրման կամ բնակության համար։ Հարմար է մեծ ընտանիքների կամ վարձակալությամբ շահութաբեր օգտագործման համար։