Նկարագրություն
Վաճառվում է հիանալի բնակարան Վանաձոր քաղաքի կենտրոնում՝ Թումանյան փողոցում։ Բնակարանը գտնվում է 5 հարկանի շենքի 4-րդ հարկում և ունի 79 քմ մակերես։ Գինը՝ 58,000$։ Բնակարանը բաղկացած է 3 սենյակից, ունի ջեռուցման համակարգ և փակ պատշգամբ։ Տեղադրված են եվրո լուսամուտներ։ Հարմարավետ հյուրասենյակը համալրված է բազմոցով, սեղանով և հեռուստացույցով։ Ննջասենյակում կա մահճակալ, իսկ խոհանոցը համալրված է վառարանով։ Լոգարանում կա լոգախցիկ։