Նկարագրություն
Էքսկլյուզիվ առաջարկ Աջափնյակում՝ 2 սենյականոց դիզայներական ոճով վերանորոգված բնակարան: Այս չբնակեցված բնակարանը գտնվում է Աջափնյակի ամենալավ նորակառույց շենքերից մեկում՝ 11-րդ հարկում, արևկող դիրքով և Մասիս սարի տեսարանով: Բնակարանը ամբողջությամբ կահավորված է նուրբ գույներով կահույքով, փայտյա հատակով և մինիմալիստական ոճով: Լուսավոր ինտերիերը, ապակյա պահարանները և կլոր սեղանը ստեղծում են հարմարավետ և ժամանակակից միջավայր: Արժեքը՝ 98,900$: Հասցե՝ Աջափնյակ, Մազմանյան 2/6: