Նկարագրություն
Վաճառվում է երկհարկանի քարե տուն Վանաձորում՝ 210 քմ մակերեսով և 3+ սանհանգույցներով, կապիտալ վերանորոգված: Տունը կառուցվել է երկրաշարժից հետո և շատ սեյսմոկայուն է: Ունի առանձին մեծ մասնաշենք՝ 2 հարկանի հյուրատուն: Տարացքը ամբողջությամբ սալապատված է, ունի 4 կահավորված սանհանգույց, վերանորոգված ավտոտնակ և ձեղնահարկ՝ բետոնե բունկեռով (120 քմ, առաստաղի բարձրությունը՝ 3 մետր), որը հարմար է ցանկացած բիզնեսային մտահղացման համար: Տունը շատ հարմար է մեծ ընտանիքի համար: Գտնվում է Կամոյի փողոցում: Տան արժեքը 180,000$: Հնարավոր է նաև փոխանակում ձեր կողմից հավելավճարով: Կահույքը՝ համաձայնությամբ: