Նկարագրություն
Վաճառքի է ներկայացվում յուրահատուկ հանգստյան գոտի Շիրակի մարզում՝ եզակի հնարավորություններով և լիարժեք ներդրումային ներուժով։ Տարածքը հարմար է ինչպես ներդրողների, այնպես էլ զբոսաշրջային և հյուրընկալության ոլորտի բիզնեսի զարգացման համար։ Տարածքը ներառում է 18771 քմ ընդհանուր մակերես, 264 քմ հյուրանոցային համալիր, միակ զիփլայնը Շիրակի մարզում՝ 250 մետր երկարությամբ, տպավորիչ ճոճվող կամուրջ, բազմաթիվ տաղավարներ հանգստի և ժամանցի համար, հարմարեցված տարածքներ բանկետների և միջոցառումների համար, Կապսի ջրամբար, եղևնիներով անտառներ, բնության գրկում գտնվող լիճ, և ճոպանուղի կառուցելու հնարավորություն։