Նկարագրություն
Վաճառվում է 3 սենյականոց հարմարավետ բնակարան Գյումրու ամենախաղաղ թաղամասում՝ մասնակի վերանորոգմամբ։ Բնակարանը գտնվում է 4 հարկանի շենքի վերջին հարկում և ունի 54 քմ մակերես։ Հասցեն է՝ Երևանյան խճուղի, 133 շենք, բն. 46։ Բնակարանը ունի լիովին նորոգված կտուր, մշտական տաք և սառը ջուր, մեծ խոհանոց և 2 պահեստային տարածք։ Շենքը ամուր է, հարևանները՝ բարի և հանդուրժող։ Բնակարանը մոտ է կանգառին ու քաղաքի կենտրոնին, տրանսպորտի հասանելիությունը միշտ կա։ Մոտակայքում կան մարզադպրոց, մթերային, տնտեսական և տեխնիկայի խանութներ, ինչպես նաև դեղատուն։ Նկարում պատկերված գույքը թողնում ենք գնորդին, բացառությամբ գրադարանների։