Նկարագրություն
Շենգավիթում վաճառվում է հարմարավետ և ընդարձակ մեկհարկանի տուն՝ 220 քմ ընդհանուր մակերեսով: Տունը ներառում է 2 մեծ ննջասենյակ, 1 ճաշասենյակ, 1 հյուրասենյակ, խոհանոց և սանհանգույց: Տունը ապահովված է մշտական տաք և սառը ջրով, օդորակիչով, հեռախոսով և ինտերնետով: Հայաթում կա մանղալ, թոնիր, սանհանգույց և խոհանոց: Ջրի և կոյուղու խողովակները նոր են, տանիքը նոր վերանորոգված է: Տունը ունի եվրոպատուհաններ և նոր դռներ, և չունի պատեր կպած հարևանների տան պատերին: Մոտակայքում կան խանութներ, դպրոց, մանկապարտեզ, կանգառ, մետրո և գործարաններ: Տունը ունի մետաղական դարպաս, պատուհանների ճաղեր և պարզ ճարտարապետություն՝ փայտյա տանիքով: