Նկարագրություն
Վաճառվում է հիանալի սեփական տուն Պտղնիում՝ 1-ին փողոցում։ Տունը ունի 580 քմ հողատարածք և 151 քմ բնակելի մակերես։ Կառուցված է ամուր տուֆ քարով՝ 2-րդ հարկի կառուցման հնարավորությամբ։ Տունը ներառում է 4 սենյակ՝ 3 ննջասենյակ, ընդարձակ խոհանոց և հյուրասենյակ, 2 նախասրահ, առանձնացված սանհանգույց և նկուղ։ Տեղադրված են եվրոպատուհաններ և ջեռուցման համակարգ։ Բոլոր կոմունիկացիաները առկա են, ջուրը մշտական է։ Տունը շրջապատված է այգիով և պտղատու ծառերով։ Կա ավտոտնակ 1 մեքենայի համար և պահեստային շինություն։ Տունը շատ մոտ է խանութին և դպրոցին։