Նկարագրություն
Վաճառվում է էլիտար 2 հարկանի առանձնատուն Ավան-Առինջում, Պարույր Սևակ փողոցում: Առանձնատունը կապիտալ վերանորոգված է և ունի յուրահատուկ դիզայն: Հողի մակերեսը 700մ2, տան մակերեսը 250մ2: Առաջին հարկում կա ավտոտնակ, նախասրահ, հյուրասենյակ, խոհանոց, ննջարան, սանհանգույց և խորդանոց: Հյուրասենյակից կա ելք դեպի բակ և այգի: Երկրորդ հարկում՝ 4 ննջարան, մեծ սանհանգույց, մեկ ննջարանն ունի բաց պատշգամբ գեղեցիկ տեսարանով: Տունը հագեցած է անվտանգության համակարգով, տեսախցիկներով, բարձր պարիսպով և լայն ճակատով: Գեղեցիկ այգին ունի դեկորատիվ և պտղատու ծառեր, հանգստի գոտի և տաղավար: Կիսանկուղը ծառայում է որպես աշխատասենյակ: Առանձնատունն ունի կենտրոնական կոյուղի և մոտ է գլխավոր Բաբաջանյան փողոցին: Վաճառվում է ամբողջ թանկարժեք գույքով և տեխնիկայով: