Նկարագրություն
Վաճառվում է ընդարձակ և լուսավոր 3 սենյականոց բնակարան Գյումրիի Շահումյան փողոցում, Կենտրոնական հրապարակի մոտ: Բնակարանը գտնվում է 5 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում և ունի 78 ք.մ. բնակելի մակերես: Այն կապիտալ վերանորոգված է և վաճառվում է ամբողջ գույքի և տեխնիկայի հետ միասին: Բնակարանը ունի կենտրոնական ջեռուցման համակարգ, եվրոպական արտադրության դռներ և պատուհաններ, ինչպես նաև կոմունալ բոլոր հարմարությունները: Բնակարանը նայում է Ամենափրկիչ եկեղեցուն և զբոսայգուն, իսկ բաց պատշգամբը՝ կենտրոնական շուկային: Բնակարանն ունի նաև մեծ ու չոր նկուղ և խորդանոց: Փաստաթղթերը պատրաստ են վաճառքի համար: